ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել․ կան բազմաթիվ վիրավորներ

ԱՄՆ Ֆլորիդայում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Այս մասին հայտնում է TACC-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել, հավանաբար, գազի արտահոսքի հետևանքով՝ Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոնի մոտ։ Տուժել է 23 մարդ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի պահին ողջ երկինքը լուսավորվել է՝ պատմում են ականատեսները, երևացել է լույսի մեծ բռնկում։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։

Back to top button
Close