Նորություններ

Վթարի հետևանքով տուժած 13-ամյա երեխային գիշերը վիրահատել են

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հայտնում է, որ Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում:

Երեխան գիշերը վիրահատվել է, վիրահատությունն անցել է լավ, որից հետո տեղափոխվել է համապատասխան բաժին: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով:

Back to top button
Close