Նորություններ

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վրաստանում հայկական մեքենա է վթարվել:

Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք կան զոհեր եւ վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաեւ Հայաստան տեղափոխելու համար»։

Ավելին
Back to top button