«Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումը»

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, գրել է.
«Ահավոր է . . . Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։ Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։ Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են և միանգամից պայթում են՝ ի տարբերություն դիզելային վառելիքի։
Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով։
Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումն ու անվտանգության նվազագույն պայմանների ներդրումը Հայաստանում։
Հ.Գ. Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։