Նորություններ

Նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հարազատներին։

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Ավելին
Back to top button