Նորություններ

Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում

23 տարեկան աղջիկը տեսանյութը հրապարկել է Instagram–ում։ Ընկերուհին տեսել է ու օգնության հասել։

armeniasputnik.am տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սարյան փողոցի բնակարաններից մեկում միայնակ ապրող 23-ամյա մի աղջիկ Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հստակ երևացել է, որ աղջիկը դանակով բազմաթիվ կտրվածքներ է արել ձեռքերին ու ոտքերին։

Տեսագրությունում երևացել է նաև դանակ և ոգելից խմիչքի կիսադատարկ շիշ։ Նրա ընկերուհին տեսագրությունը տեսնելուց հետո անմիջապես այցելել է նրան, սակայն ընկերուհին ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանել, ո՛չ էլ տան դուռը բացել։

Անհանգստացած աղջիկն ահազանգել է 911։ Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները բացել են տան դուռը և անմիջապես ահազանգել 1-03։ Ժամանած բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել աղջկան, բայց նա իր հետ կատարածի վերաբերյալ ի վիճակի չի եղել որևէ տեղեկություն հայտնելու։

Ընկերուհին հավաքվածներին հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառն ամենայն հավանականությամբ անձնական խնդիրներն են։ Իսկ թե ինչ մտադրությամբ է աղջիկը դանակով բազմաթիվ վնասվածքներ հասցրել իրեն, սա ինքնասպանության փորձ է, թե ոչ, կպարզեն իրավապահները։

Մենք փորձեցինք գտնել տեսագրությունը, սակայն այն արդեն հեռացվել է սոցիալական կայքից։

armeniasputnik.am

Ավելին
Back to top button
Close