Նորություններ

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ վիրավորվել է 12 մարդ

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,
6-ը Արարատի բժշկական կենտրոն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն։ Մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։

 

Ավելին
Back to top button