ՄիջազգայինՆորություններ

Սև ծովում զբոսանավակ է խորտակվել, որում 55 մարդ է եղել

Խորտակված զբոսանավի նավավարը փորձել է փախչել, բայց ձերբակալվել է։

Սև ծովում խորտակված շարժիչային զբոսանավակում 55 մարդ է եղել, մինչդեռ մարդկանց թույլատրելի քանակը 12 է։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ քննչական ծառայությանը։
«Արտոլ» զբոսանավակը շրջվել է երեկ երեկոյան Ջուբգա գյուղի մոտակայքում` ափից հարյուր մետր հեռավորության վրա։ 2 կին մահացել են։ Նրանցից մեկը Մորդովիայից է, մյուսը` Բելգորոդից։ Եվս մի քանիսը տուժել են։
Նավավարը փորձել է թաքնվել, բայց ավելի ուշ ձերբակալվել ու Ջուբգա է տեղափոխվել։
Քրեական գործ է հարուցվել։
Նավի սեփականատերերը հարցաքննվում են, տուժածների հետ զրուցում են, ճշտվում է նաև նավի վրա գտնվողների քանակը։
Ավելին
Back to top button
Close