Նորություններ

10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերվել է 6 այրված դի․ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացնում է, որ
Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, այսօր ժամը15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ավելին
Back to top button
Close