Նորություններ

Ազատության հրապարակից կկայանա երթ՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

Այսօր, ժամը 18։00-ին, Ազատության հրապարակից կկայանա երթ՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի։

Մենք համարում ենք, որ Երևանում ևս պարտավոր ենք դուրս գալ երթի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի: Գոնե այն մարդիկ, ովքեր տեղյակ են եղելությունից և կատարվածի անարդար հանգուցալուծումից:

Բոլոր նրանք, ովքեր համամիտ են, որ ընտանիքը կեղեքումների և բռնությունների վայր չէ, այլ վայր է սիրո և հոգատարության, այս շաբաթ օրը , միացեք երթին: Սա անչափ կարևոր է կատարվածը ուղղելու և հետագայում նման ոճիրները կանխելու համար: Մենք պարտավր ենք աջակցել Խաչատուրյան քույրերին:

Առավել մանրամասն կարող եք տեսնել ֆեյսբուքյան հրավերում՝ այստեղ։
Հարգանքներով՝ 
Զարուհի Հովհաննիսյան 
Back to top button
Close