Նորություններ
56-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով

Երեւանում 56-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ խոհանոցային դանակով հարվածելով ինքն իրեն։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 5-ի գիշերը, երբ Ոստիկանությունը հաղորդում է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակարաններից մեկից կրծքավանդակի շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թվականին ծնված մի տղամարդու, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է Քննչական կոմիտեում։