Նորություններ

Գեղանիստում զոդման ժամանակ տեղի ունեցած պայթյունից վնասվածք ստացած 41-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթյուն է տեղի ունեցել և վիրավորներ կան:
Հուլիսի 5-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա Հակոբ Անտոնյանը գիտակցության չգալով մահացել է:

Նշենք, որ դեպքի օրը ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետևանքով էլ նա և կողքին գտնվող 48-ամյա մի տղամարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երկուսն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close