Նորություններ

Գեղարքունիքի մարզում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց ՊՆ ծառայողը 06-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի

Այսօր՝ հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենայով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի ուղեկցությամբ տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close