Նորություններ

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ փայտով բարձված ГАЗ 66-ը Լորուտ գյուղում վթարի է ենթարկվել․ կա զոհ

Հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դավթյանը Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել և տեղում մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա․ Դավթյանը հայտնել է նաև, որ Կ․ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Back to top button