ՄիջազգայինՆորություններ
Կալիֆորնիայում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել

Հարավային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով հերթական երկրաշարժը` ամենահզորը վերջին 20 տարիների ընթացքում: Երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել, վնասվել են անհատական բնակելի տներ, կոտվել են ապակիներ, ճաքել են պատեր, տեղի են ունեցել հրդեհներ:
Ցնցումները զգացվել են Լաս Վեգասում, Նևադայում, Լոս Անջելեսում, Խաղաղ օվկիանոսի ափի մի շարք բնակավայրերում:
Սոցիալական ցանցերում #earthquake հեշթեգով տարածվում են բազմաթիվ տեսանյութեր: Շատերին է հաջողվել ֆիքսել ուժեղ ցնցումները:
Փորձագետները զգուշացնում են, որ հետցնցումների թիվը կարող է ավելանալ: Արդեն իսկ արձանագրվել է շուրջ 100 հետցնցում: