Նորություններ

Կատարելու են Սևանի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

ՀՀ առողջապահության նախարարությունը անդրադարձել է Սևանի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումներին։

«Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք» ։

Ավելին
Back to top button
Close