ՄիջազգայինՆորություններ

Պայթյուն Մոսկվայում առևտրի կենտրոնի մոտ.կան տուժածներ

Նոր Մոսկվայում բենզալցակայանում տեղի է ունեցել հրդեհ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունում հաղորդել են, որ «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող բենզալցակայանում բռնկվել են երկու ռեզերվուար և երկու կենցաղային տնակ: Բռնկման մակերեսը կազմել է 100 քմ: Հրդեհի ամենաթեժ պահին դեպի երկինք է բարձրացել 20 մետրանոց բոց:

Պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ: Life.ru- ի փոխանցմամբ, բենզալցակայանի տնօրեն Ալեքսանդր Շերբակովը ստացել է մարմնի 90%-ի այրվածք, նրան տեղափոխել են հիվանդանոց: Երկրորդ տուժողը` բենզալցակայանի օպերատոր Իգոր Դենիսովը, հրաժարվել է հիվանդանոցից:

Interfax- ը հաղորդում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են, իսկ հրդեհի մարման պահին բենզալցակայանի տարածքում արգելափակվել է տեղաշարժը: Մոսկվայի ժամանակով ժամը 17: 40-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է հրդեհի վերացման մասին:

Ավելին
Back to top button