ՆորություններՔո ձայնը

Երբ ամբոխը խուժում է քաղաքականություն, որոշումների ընդունումը դուրս է մղվում հրապարակային հարթակներից․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որքան ես եմ հասկանում, Հայաստանում մի շարք խորքային փոփոխություններ են ընթանում.

1. Կուսակցությունները դուրս են մղվել քաղաքական գործընթացներից, իսկ իշխող ՔՊ կուսակցությունը ֆորմալ բնույթ է կրում։ Սա հատկապես կարևոր է նշել, քանի որ մենք խորհրդարանական կառավարման մոդելի երկիր ենք, և կուսակցություններն են քաղաքականություն իրականացնող միակ կառույցները։ Սակայն դա այդպես չէ։

2. Կուսակցությունների դերն իրենց վրա են վերցրել ոչ ֆորմալ ստվերային խմբակները։

3. Մեծ թափով սկսվել է խոշոր սեփականության վերաբաշխումը։ Միայն մեկ օրինակ՝ Բիլայնի սեփականատիրոջ սպասվող փոփոխությունը և հետագայոմ UCom-ի կցումը դրան։ Արդյունքում, ըստ էության, ինտերնետի և կապի ոլորտում նորից մենաշնորհ է առաջանում և հաշվի առնել դրա քաղաքական և կոմպետենտ նշանակությունը, նոր քաղաքական մենաշնորհի բազա է ձևավորվում։

4. Նոր օլիգարխիկ, բավականին փորձառու կենտրոն է սկսում ձևավորվել, որի համար անգամ Նիկոլն է ժամանակավոր տանիք։

5. Արտաքին կառավարման ստվեր է ուրվագծվում, ինչը կուսակցությունների խաղից դուրս մնալու հետևանքն է։

Ընդամենը մի քանի կետ եմ նշել, սակայն դա էլ է բավական հասկանալու համար, որ Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորումը հանրային հարթակից դուրս է մղվել։

Երբ ամբոխը խուժում է քաղաքականություն, որոշումների ընդունումը դուրս է մղվում հրապարակային հարթակներից»։

Ավելին
Back to top button