Նորություններ

Վայոց Ձորի մարզում 21–ամյա պայմանագրային զինծառայողը 03-ով կողաշրջված վիճակում ընկել է Կեչուտի ջրամբարը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button