Նորություններ

«Գործող իշխանությունները շատ հարմարավետ են զգում նախկին իշխանությունների կողմից մատուցված սահմանադրության շրջանակներում». Վարդան Այվազյան

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, խոսելով սահմանադրության դերի ու նշանակության մասին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք սրտի, մեր հասարակությունը դեռ այն գիտակցության չի եկել, որպեսզի գոնե նվազագույն ձևով ընկալի սահմանադրության արժեքի կարևորությունը:

«Ընկալում եթե լինի, դա հավասարազոր, դեռ մի բան էլ տոն պետք է լինի, այնպես, ինչպես սեպտեմբերի 21-ի մեր անկախության օրը, որովհետև անկախությունն առանց սահմանադրության չի լինում»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Այվազյանը նշեց, որ այս պահին միանշանակ դրա կարիքը կա, իսկ թե ինչու են ուշանում այդ փոփոխությունները, ըստ նրա, պարզ է և հասկանալի:

«Միանշանակ փոփոխությունների անհրաժեշտություն կա, իսկ թե ինչու չենք տեսնում, որովհետև գործող իշխանությունները, ըստ էության, իրենց շատ հարմարավետ են զգում նախկին իշխանությունների կողմից մատուցված սահմանադրության շրջանակներում, որը պետության, հասարակության շահերի փոխարեն առավելագույնս միտված է իշխանության հարմարավետության ապահովմանը»:

Անդրադառնալով նաև ՍԴ-ի շուրջ ձևավորված վերջին իրադարձություններին՝ սահմանադրագետն ընդգծեց, որ այնտեղ ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող:

«Մեկ մարդու սուբյեկտիվ հայտարարությունը, կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա այդքան քննարկելու հանրային ձևով՝ դրանով արժևորելով այդ ոչ համարժեք, ոչ ադեկվատ մեկնաբանությունները»,- հավելեց բանախոսը:

 

Ավելին
Back to top button