ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Սահմանադրական դատարանն ինչ որոշում էլ կայացնի, խնդրահարույց է լինելու». Պարգև Օհանյանը՝ Քոչարյանի դիմումի քննության մասին

«Սահմանադրական դատարանն ինչ որոշում էլ կայացնի, խնդրահարույց է լինելու»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրական դատարանում առկա իրավիճակի պայմաններում ինչպես պետք է օգոստոսի 29-ին քննվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Պարգև Օհանյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումը լեգիտիմություն չի ունենալու, որովհետև այդ հեղհեղուկ վիճակը պահպանվելու է և լինելու է խոցելի:

Բանախոսի խոսքերով՝ եթե ուզում ենք իրավական պետություն ունենալ, պիտի նախ այդ հարցը լուծենք, հետո վստահաբար ընդունենք կայացված որոշումները:

ՍԴ-ի հետ կապված Պարգև Օհանյանը պնդում է՝ քաղաքական լուծում է պետք.

«Կամ հաշտվել այն փաստի հետ, ինչ կա՝ կա. անդամները դատավորներ են, կամ անել որևէ փոփոխություն սահմանադրության մեջ»:

Նախկին դատավորը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել և իրավիճակը բերել իրավական դաշտ, դրա համար պետք է քաղաքական կամք, իսկ իրավական ճանապարհն այն է, որ պետք է ԱԺ-ն դնի քննարկման և 213-րդ հոդվածում անի փոփոխություն, թեկուզ բոլորի կարգավիճակը ճանաչի:

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպանների այն պնդմանը, թե վերջինս քաղբանտարկյալ է, Օհանյանը նշեց, որ մշտական վիճելի հարց է՝ անձը քաղաքակա՞ն հետապնդման է ենթարկվում, թե՞ քրեական, բայց կոնկրետ այս դեպքում կա դեպք, կա գործ, և պետք է ի վերջո դատարանն իր որոշումը կայացնի:

Օհանյանն ընդգծեց, որ Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Ավելին
Back to top button