ՄիջազգայինՆորություններ

Վիճաբանությունից հետո տղան բենզին է լցրել ընկերուհու վրա եւ այրել նրան

Ուկրաինական Զապորոժիե քաղաքում երիտասարդ տղան խանդի հողի վրա վիճաբանել է ընկերուհու հետ, հետո բենզին է լցրել նրա վրա եւ այրել:

1997 թվականին ծնված աղջիկը 90 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դատարանում տղան լաց է եղել եւ ասել, որ չի ընդունում իր մեղքը: «Ես չէի ուզում այրել նրան, այլ ցանկանում էի վախեցնել»,-ասել է 28-ամյա տղան: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Ավելին
Back to top button
Close