Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում․ դանակի 14 հարված ստացած 26-ամյա երիտասարդը «Երևան սիթի»-ի դիմացից տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ հուլիսի 4-ին Երևանում տեղի ունացած դանակահարության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։25-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած վերք, հեմորագիտ շոկ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 01 խումբը «Երևան սիթի»-ի մոտից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճիակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Ղուկաս Անդրեասյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close