ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Պետք է դադարեցնենք էքսպերիմենտները սահմանադրության վրա. Լեւոն Զուրաբյան

«Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի՝ սահմանադրությունը սահմանում է խաղի կանոնները բոլորի համար:

Նա օրինակ բերեց ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը բազմաթիվ անգամներ փոփոխվել է, բայց այդ փոփոխությունները չեն վերաբերել կառավարման մոդելին, նախագահի կամ Կոնգրեսի գործառույթները դրանից չեն ավելացվել կամ պակասեցվել:

«Ընդունում են մի սահմանադրական կառավարման մոդել ու դրան մնում են հավատարիմ, որովհետև և՛ քաղաքական ուժերի շահարկման ախորժակն է զսպվում, և՛ դեմոկրատական ավանդույթ է ստեղծվում»:

Զուրաբյանի խոսքով՝ կառավարման մոդելը փոփոխելը «բանանային պետություն» ունենալու շարժ է:

«2005-ին Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց մի ռեֆորմ, որի իմաստն այն էր, որ ինքն ուժեղացներ պառլամենտի գործառույթները, որովհետև ինքը պլանավորել էր վարչապետի պաշտոնի ստանձնումը, բոլորս գիտենք այդ պատմությունը, այլ բան է, որ 2008 թվականի իրադարձություններից հետո նրան դա չհաջողվեց: Սերժ Սարգսյանը գնաց ավելի ռադիկալ ճանապարհով՝ անցում կատարելով կիսանախագահական մոդելին, որովհետև ուզում էր վերարտադրել իշխանությունը»:

Ավելին
Back to top button