Նորություններ

Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել. նա երկվորյակներ պիտի լույս աշխարհ բերեր

Հարևանուհին լսել է 2 տարեկան երեխայի լացի ձայնը, լուսամուտից մտել տուն ու հատակին ընկած տեսել հղի կնոջը։

Անցած գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել, որը նաև 2 տարեկան երեխա ունի։

Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի`ինչ է պատահել։

Դուռը փակ է եղել։ Բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

Մահացած կինը 7 ամսական հղի էր և սպասում էր երկվորյակ երեխաների։

armeniasputnik.am

Ավելին
Back to top button