ՆորություններՍպորտ

Արգենտինան ԿՈՆՄԵԲՈԼ-ից պահանջել է մրցավարների խոսակցության ձայնագրությունները

Արգենտինայի ֆուտբոլի միությունը, ինչպես երևում է, դժգոհ է մնացել Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ Բրազիլիայի դեմ խաղում (0-2) մրցավարների աշխատանքից։

Ինչպես հաղորդում է TyC Sports-ը, Արգենտինայի ֆուտբոլի միությունը հայտ է ուղարկել ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիային տրամադրելու համար Բրազիլիա — Արգենտինա հանդիպման մրցավարների խոսակցությունների ձայնագրությունները։

Արգենտինացիները դժգոհ են, որ հանդիպման գլխավոր մրցավար էկվադորցի Ռոդդի Սամբրանոն երկու վիճակահարույց դրվագներում, որտեղ Բրազիլիայի հավաքականի դարպասին կարող էին 11-մետրանոցներ նշանակվել, չի դիտել տեսակրկնապատկերները VAR համակարգի միջոցով։

Հիշեցնենք, որ հանդիպման ավարտից հետո մրցավարների գործողություններից դժգոհել էր նաև «ալբիսելեստեի» ավագ Լիոնել Մեսսին։

Կոպա Ամերիկայի եզրափակիչը կկայանա հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում։ Հարավամերիկյան մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային գավաթի համար պայքարելու են Բրազիլիայի և Պերուի հավաքականները։

Back to top button
Close