Նորություններ

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Վ.Դ.-ն (ծնված 1986 թ.), Հ.Լ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ավելին
Back to top button