ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Իրական անկախ լրատվամիջոցների տեղը լրատվական դաշտում հիմա էլ շատ փոքր է. «Կարեւորի մասին»՝ Բորիս Նավասարդյանի հետ

«Համապետական հեռարձակողներն այժմ ձայնակցում են այն մարդկանց, ովքեր կուզենային, որ մենք վերադառնայինք անցած տարվա մինչ ապրիլ-մայիս ժամանակները: Դա ակնհայտորեն զգացվում է: Նշեմ, որ տեսնում եմ որոշակի համակարգված գործունեություն, որքան էլ տարբեր լինեն տերերը, ետեւում կանգնած շրջանակները, բայց կոորդինացված գործողություն է նկատվում»: «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ասաց Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով համապետական հեռարձակողների գործունեությանը նոր իշխանության պայմաններում:

«Իշխանությունը չի կարողանում հաղորդակցական ոլորտում քաղաքականություն իրականացնել: Ես արդեն վաղուց չեմ կարողանում հասկանալ՝ ինչ են ուզում հանրությանն ասել մեր առաջատար քաղաքական գործիչները, որոնք հիմնական դիրքերն են գրավում կառավարությունում: Եւ դա իրենց դեմ ուղղված քարոզչությունը դարձնում է ավելի արդյունավետ»:

Ինչպիսին է վիճակը անկախ մամուլի վիճակն այս իշխանությունների օրոք: Խոսքը այն լրատվամիջոցների մասին է, որ չունեն քաղաքական ֆինսավորում եւ չեն սպասարկում որեւէ քաղաքական ուժի:

«Իրական անկախ լրատվամիջոցների տեղը լրատվական դաշտում շատ փոքր է: Իսկ հասարակությունը, կյանքը շատ քաղաքականացված է: Նույնիսկ նրանք, որոնք իշխանական եւ հակաիշխանական ուժերի ազդեցությունների տակ չեն, այն օրակարգը, որը թելադրվում է քաղաքական ուժերից, իջնում է դեպի լրատվամիջոցներ, դա նաեւ դառնում է իրենց օրակարգը»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը ունի մի շարք թերություններ: Այդ թերությունների պատճառով առկա են մի շարք խնդիրներ.

♦ Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս

♦ Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից

♦ Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ

♦ Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրը:

Նոր Հայաստանում մեկ տարվա ընթացքում ինչ է արվել այս ուղղությամբ:

«Միակ բանը, որ փոխվել է, այն հնարավորությունն է, որ ստեղծվել է կամ գոնե հույսեր կան, որ հիմա կարող ենք ձեւավորել այնպիսի օրենդրություն, որը կօգնի լուծել բոլոր խնդիրները:

Դաշտը ազատականացնելը գերագույն անարադարությունը կլինի: Այսինքն որեւէ մրցույթ, որ կարողանաս հեռարձակվել, որեւէ լիցենզիա այսօրվա պայմանաներում անհրաժեշտ չէ: Պետք է այդ մոտեցումներից հրաժարվենք: Նախորդ իշխանությունները դիմադրում էին, քանի որ իրենց պետք էր վերահսկել:

Այս իշխանություններ եթե դա չանեն, ապա 2021 թ սկզբին պիտի անցկացնենք հին եղանակով մրցույթներ, ինչ եղել է 2010 թվականին: Եւ եթե թույլ տանք, ապա եւս տասը տարով այս աբսուրդ իրավիճակը կձգենք»:

Ավելին
Back to top button