ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Բայց ո՞վ է ասում, որ այդ բարեփոխումները լավ բան են, որ մի հատ էլ հնարավոր լինի հասնել». Ռ. Մելիքյան

«Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները պետք է հասունանան: Ես կարծում եմ, որ այս պահին մեր իրավաբանական հանրությունը հարցի հասունացման մակարդակով այնտեղ չի հասել, որ կարելի է այդ հարցը ներկայացնել, և կարծեք թե քաղաքական իշխանությունն էլ դա օրակարգային թիվ մեկ խնդիր չի համարում, և դա լավ է մեծ հաշվով»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն՝ որպես հանրային օրակարգ, չկա:

«Քաղաքական էլեմենտ ունեն բոոր սահմանադրությունները՝ բոլոր իշխանությունների կողմից ընդունված, բայց պետք է հասկանանք՝ այդ սահմանադրություններով իշխանությունն ինչ է արել, իր հնարավորությունները սահմանափակե՞լ է, թե՞ ընդարձակել»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ դատական համակարգն առողջացնելու մասին, և թե արդյոք ներկայիս սահմանադրությամբ հնարավոր է դատաիրավական համակարգում հասնել բարեփոխումների, Ռուբեն Մելիքյանը նշեց.

«Բայց ո՞վ է ասում, որ այդ բարեփոխումները լավ բան են, որ մի հատ էլ հնարավոր լինի հասնել: Ես այն կարծիքին եմ, որ դա արմատապես սխալ մոտեցում է, և հույս ունեմ, որ քաղաքական ուժը ինքն էլ է սկսում կամաց-կամաց դա հասկանալ… Իհարկե գործող սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ասել՝ դու աշխատանքից ազատված ես, դատավոր, դու նշանակված ես, իհարկե սահմանում է մեխանիզմներ, որը լավ է»:

Խոսելով նաև ՍԴ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններից՝ բանախոսը նշեց, որ այս հարցն իր համար բացառապես քաղաքական բովանդակություն ունի:

«Գործող իշխանությունները, այո, ամեն ինչ անելու են, որպեսզի այդ նամակը ստանա պաշտոնական ընթացք, բայց այս նամակի պաշտոնական ընթացք ստանալը նշանակում է վերջնարդյունքում ՍԴ-ում իշխանության յուրացման նախապատրաստության ևս մեկ քայլ առաջ»:

Ավելին
Back to top button