Նորություններ

Առանձին անձինք փորձել են տապալել իշխանությունն ու այն գրավել. Վրաստանի գլխավոր դատախազություն

«2019 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն առանձին անձինք ընդվզման ճանապարհով փորձել են պետական իշխանությունը բռնի ուժով տապալել և իշխանությունն իրենց ձեռքը վերցնել»,- այս մասին հայտարարել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Դատախազության պնդմամբ, հաստատվել է, որ առաջին փուլով պատրաստվել են հենց Վրաստանի խորհրդարանի շենքը գրավել, ինչին պետք է հետևեին «մի շարք հանցավոր գործողություններ երկրի ողջ տարածքով մեկ»:

«Հանրային բարձր հետաքրքրվածությունից ելնելով, տեղեկացնում ենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունում հետաքննությունն ինտենսիվորեն շարունակվում է՝ 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցուցին խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու փաստերով»,- ասվում է հայտարարության մեջ:

aliq.ge

Ավելին
Back to top button