Նորություններ

Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում

Հուլիսի 1-ին, 2-ին և 3-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 53 տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվեց 31 մեքենայի վարորդ, որոնք վարում էին ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ն՝ առանց համարանիշի, 11-ն՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ևս 3-ը տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ էին: 15 տրանսպորտային միջոցի դիմապակին թույլատրելիից մուգ էր:

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին միտումնավոր խախտումներ անող, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները: Հայտնաբերվեց նման 7 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Տարբեր այլ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ արձանագրություններ, այդ թվում 5-ը՝ օրինախախտ մոտոցիկլետիստների նկատմամբ:
Հարգելի վարորդնե՛ր, կոչ ենք անում պանպահել ճանապարհային երթևեկության կանոները: Բալոր օրինախախտները հայտնաբերվում ու ենթարկվում են պատասխանատվության, իսկ ուժեղացված ծառայությունները շարունակվում են:

Ավելին
Back to top button