Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Նորա Արմանին Հայաստանում է

Պատանի հանդիսատեսի թատրոնում հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մերսեդես» ներկայացումը, որի գլխավոր դերում ամերիկահայ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին է:

Մեկ գործողությամբ դրաման հիմնված է իրական դեպքերի վրա: Հանդիսատեսի աչքի առաջ ներկայացվում է մի ամբողջ սերնդի կենսագրություն՝ խորհրդային ռեժիմի պատճառած անհարմարություններից մինչև Հայաստանի անկախացում:

Եղեռնի հետևանքով հեռավոր Սալոնիկում հաստատված գաղթական հայերի զավակների՝ Մերսեդեսի և Զարուհու առջև ի վերջո ծառանում է հարց՝ հայրենիքը սիրել հեռվի՞ց, թե վերադառնալ պապերի երկիրը ու զրկանքներով հաստատել հայրենասիրությունը: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանները կգտնենք Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում՝ դիտելով ներկայացումը:

ՊՀԹ մամուլի ծառայություն

Ավելին
Back to top button