Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ինչպես է ապրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրը

Եկատերինա Տիխոնովան (Reuters-ի եւ Bloomberg-ի տվյալներով՝ Պուտինի կրտսեր դուստրը) բազմիցս դարձել է տարաբնույթ ասեկոսեների եւ չճշտված տեղեկությունների թիրախ: Դա, թերեւս, զարմանալի չէ, քանի որ խոսքը գնում է հայտնի եւ ազդեցիկ մի մարդու դստեր մասին:

Ընդհանրապես, ի՞նչ է հայտնի Եկատերինա Տիխոնովայի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիսանում է 2 դստեր հայր: Նրանք երկուսն էլ ավարտել են ՌԴ-ում Գերմանիայի դեսպանատանը կից նույն դպրոցը: 2000թ.-ին, որպես երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումից հետո, աղջիկները սկսեցին ուսումնառությամբ զբաղվել տանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Պուտինի կրտսեր դուստրը՝ Եկատերինան, ծնվել է 1986թ.-ին, եւ անվանակոչվել է տատի՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնայի մոր պատվին:  Նա մանկուց խուսափել է ուշադրության կենտրոնում հայտնվելուց, եւ այսօր էլ չկա որեւէ պաշտոնական աղբյուր, որը կարող է նրանից հարցազրույց վերցնել:

Հայտնի է միայն, որ Եկատերինա Տիխոնովան այսօր գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանի ազգային պահուստային կենտրոնը, նաեւ աշխատում է «Ազգային ինտելեկտուալ զարգացում» հիմնադրամում: Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են տարածվում նրա ամուսնության վերաբերյալ, սակայն դրանք չեն հաստատվում:

2013թ.-ին տեղեկություն հայտնվեց, որ Եկատերինան ամուսնանում է հայտնի գործարարի եւ բանկի սեփականատիրոջ որդու՝ Կիրիլ Շամալովի հետ:

Անձամբ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցներից մեկի ժամանակ «բերանից թռցրեց», որ ինքը թոռնիկներ ունի:

Չճշտված մնաց նաեւ այն տեղեկությունը, որ Եկատերինա Տիխոնովան ամուսնալուծվել է:

Այնուհանդերձ, հասկանալի է, որ նմանօրինակ տեղեկությունները նախագահի ընտանիքի անդամների մասին չպետք է հանրայնացվեն՝ առաջին հերթին հենց նրանց անձնական անվտանգության համար:

Աղբյուր

Ավելին
Back to top button
Close