ՄիջազգայինՆորություններ

Թուրքիային բարկացրել է, որ PKK-ի հրամանատարներից մեկի հոդվածը հայտնվել է «Washington Post»-ում

Թուրքիայի կառավարական շրջանակներում մեծ աղմուկ է հանել ամերիկյան «Washington Post» պարբերականում հրապարակված այն հոդվածը, որը հեղինակել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ազդեցիկ հրմանատարներից մեկը՝ Ջեմիլ Բայըքը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան պարբերականը Ջեմիլ Բայըքին ներկայացրել է որպես PKK-ի 5 հիմնադիրներից մեկը։

Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Հոդվածը հրապարակվել է հետևյալ վերտառությամբ. «Եկել է քուրդ զինյալների և Թուրքիայի կառավարության միջև խաղաղություն հաստատելու ժամանակը։  Եկեք այն չկորցնենք»։

Հրապարակման առնչությամբ իր դժգոհությունն է  հայտնել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քաընը՝ այն որակելով սկանդալային։ «Washington Post»-ը տպում է մի մարդու հոդված, ում  համար ամերիկյան իշխանությունները գլխագին են սահմանել։ Քալընը ամերիկյան պարբերականին մեղադրել է PKK-ի օգտին քարոզչություն անելու մեջ։

«Washington Post»-ի հրապարակումը դատապարտել է նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել տարբերություն չդնել PKK-ի և այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների միջև ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը»։

ermenihaber.am

Ավելին
Back to top button