Նորություններ

Հրդեհ Հաղթանակ թաղամասում. տուժածներ չկան

Հուլիսի 4-ին, ժամը 11:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 6/2 հասցեում գտնվող ինքնաշեն տանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։38-ին։

Այրվել են տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 10 քմ), ննջասենյակը՝ գույքով (մոտ 8 քմ) և խոհանոցի դուռը:

Ավելին
Back to top button
Close