Նորություններ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Վարշավայում հանդիպել է Ստանիսլավ Կարչեւսկու հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ hուլիսի 3-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ-ի եւ ԼՀ Սենատի ոլորտային հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը եւ համատեղ նիստերի անցկացման ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերոնշյալը վկայում է հայ-լեհական օրակարգի առավել խորացման ու հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առավել ակտիվ փոխգործակցության հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի առավել խորացման:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի նշանակությունը Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ ընդգծելով նրա կամրջող դերը հայ-լեհական օրակարգում:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, շեշտվել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը: Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է ձեռբերումներն ամրապնդելու եւ հաջորդ 10-ամյակի համատեղ աշխատանքներն ուրվագծելու կարեւորությունը: Երկուստեք արժեւորվել է նաեւ փոխադարձ շփումների խթանումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը՝ որպես պետությունների միջեւ կապերի ամրապնդման առանցքային գործոն:

Ավելին
Back to top button