ՆորություններՍպորտ

Պաշտոնական. Ֆրենկ Լեմպարդը՝ Չելսիի գլխավոր մարզիչ

Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ:

Լոնդոնյան ակումբը 41-ամյա մասնագետի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Կողմերը պայմանավորվել են գործարքի մասին 6-ժամյա բանակցություններից հետո, որոնք ավարտվել են երեկ ուշ երեկոյան։

Անգլիացի լեգենդը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Մաուրիցիո Սարիին, որը վերջերս գլխավորել էր «Յուվենտուսը»:

Լեմպարդը «Դերբիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի ամռանը: Անցած մրցաշրջանում Լեմպարդի թիմը Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 6-րդ տեղը և  Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար մասնակցել փլեյ-օֆֆի հանդիպումներին, սակայն եզրափակիչում պարտվել է «Աստոն Վիլային»:

Լեմպարդը որպես ֆուտբոլիստ «Չելսիում» հանդես է եկել 2001-2014 թվականներին, անցկացրել է 648 հանդիպում և խփել 211 գոլ՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

armsport.am

Ավելին
Back to top button