ՆորություններՍպորտ

Grand Chess Tour. Արոնյանը հաշտություն կնքեց 7-րդ տուրում

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի շրջանակներում ավարտվեց 7-րդ տուրը:

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց՝ սևերով 31-րդ քայլին հաշտություն կնքելով Հիկարու Նակամուրայի հետ: Դա մրցաշարում Արոնյանի 6-րդ ոչ-ոքին էր: Անցած տուրում հայ շախմատիստը տարել էր իր առաջին հաղթանակը՝ պարտության մատնելով Սերգեյ Կարյակինին:

7 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչնու հետ: Ռուս շախմատիստը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Մագնուս Կառլսենին: Այդ հաղթանակի շնորհիվ Կառլսենը 5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից ընդամենը կես միավորով հետ է մնում Ուեսլի Սոն:

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Ավելին
Back to top button