ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Հեղափոխությունից հետո քրեական խմբերի ազդեցությունը հասարակության վրա էապես նվազել է». Ն. Կարապետյանց

«Անհրաժեշտությունը կար դեռևս 25 տարի առաջ, երբ այդ ենթամշակույթը սկսեց մեր առօրյա կյանքում այնքան մեծ տեղ գրավել, որ մարդիկ արդեն չէին կարողանում հասկանալ, որտեղ է քրեական մշակույթը և որտեղ մեր առօրյա կյանքը. այդ վարքագիծը տեսնում էին մինչև անգամ ԱԺ-ում, որոշ պատգամավորներ իրենց պահում էին կրիմինալի նման»:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ստեղծվելու է քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը, որը հունիսի 27-ին  արդեն ներկայացվել է Կառավարություն։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նման օրենք ունենալն անհրաժեշտություն է համարում:

Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունից հետո քրեական խմբերի ազդեցությունը հասարակության վրա էապես նվազել է, քանի որ, օրինակ, առնվազն ԱԺ-ում կրիմինալներին չենք տեսնում, փոխարենը մարդիկ են, ովքեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, մարդիկ, ովքեր դրա դեմ են պայքարել:

Ավելին
Back to top button