ՆորություններՍպորտ

19-ամյա Ֆելիշը՝ պատմության 4-րդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոն» այսօր հայտարարեց Ժոաու Ֆելիշի տրանսֆերը ակումբի պատմության համար ռեկորդային՝ 126 միլիոն եվրոյով գնելու մասին։ Սակայն հետո պարզ դարձավ, որ մադրիդյան գրանդը 120 միլիոն եվրո է վճարել «Բենֆիկային», մյուս 6 միլիոն եվրոն բոնուսների տեսքով է բաժին հասնելու պորտուգալական ակումբին։

Այսպիսով, ժոաու Ֆելիշի տեղափոխությունը «Աթլետիկո» մի շարք ռեկորդների պատճառ դարձավ։ Նախ նա շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին որպես պատմության ամենաթանկարժեք պորտուգալացի ֆուտբոլիստ։ «Յուվենտուսը» նախորդ ամառ Կրիշտիանուի համար վճարել էր 117 միլիոն եվրո։

Ինչ վերաբերում է բոլոր ժամանակների ամենաթանկարժեք տրանսֆերներին, ապա այստեղ Ֆելիշը զիջում է երեք ֆուտբոլիստների ի դեմս Նեյմարի (222 միլիոն եվրո, «Բարսելոնայից»՝ ՊՍԺ), Կիլիան Մբապեի (180 միլիոն եվրո, «Մոնակոյից»՝ ՊՍԺ) և Ֆիլիպե Կոուտինյոյի (120 միլիոն եվրո, «Լիվերպուլից»՝ «Բարսելոնա»)։

armsport.am

Ավելին
Back to top button