ՆորություններՍպորտ

Խելահեղ գին. Աթլետիկոն գնեց Ժոաու Ֆելիշի տրանսֆերը

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվող Ժոաո Ֆեշիլի տրանսֆերը գնելու մասին։

19-ամյա պորտուգալացին 126 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ատլետիկո»։ Մադրիդյան ակումբը յուրատեսակ ձևով է ներկայացրել իր սպասված նորեկին։ «Ռոխիբլանկոսները» տեսանյութ են տեղադրել Twitter-յան պաշտոնական էջում։ Հատկանշական է, որ Անտուան Գրիզմանը՝ Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալը ևս հանրությանը հայտնի էր դարձել տեսանյութի միջոցով։

«Ատլետիկոն» այսօր հայտարարել էր նաև «Պորտուի» կիսապաշտպան Էկտոր Էրերային ձեռք բերելու մասին։

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Ատլետիկոյից» հեռացել են Անտուան Գրիզմանը, Դիեգո Գոդինը, Խուանֆրանը և Լուիս Ֆելիպեն։

armsport.am

Ավելին
Back to top button