Նորություններ

ԱԱԾ աշխատակիցները կանխել են Հայաստանում գործող հայտնի ակնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարից խոշոր չափի գումար շորթելու փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ շորթում կատարելու հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն նախնական համաձայնության գալով՝ հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարին փորձել են շանտաժի ենթարկելով՝ խոշոր չափի գումար շորթել նրանից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել, իսկ ԱԱԾ քննչական վրաչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են այն տարածքի քննչական բաժին, որտեղ գործում է ակնաբուժական կլինիկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button