Նորություններ

ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և ՀՀ ներկայացուցչին

Կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։

Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ իրականացվելիք նախաձեռնությունները։

ՀՀ ներկայացուցչի ելույթից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին և անձամբ ՀՀ ներկայացուցչին՝ գագաթաժողովում լավ նախագահության և նրա կողմից Փարիզում իրականացվող գործունեության համար։

Ավելին
Back to top button