ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում ցույցի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում: 46-ամյա Դավիթ Գրիգորյանը երկու անգամ վիրահատության է ենթարկվել:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում «Էվեքս» կլինիկայի ներկայացուցիչները նշեցին, որ հիվանդանցում 2 վիրավոր է բուժում ստանում․ նրանց առողջական վիճակում ևս գրանցվել է դրական միտում։

Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակին ծանոթանալու նպատակով օրեր առաջ կլինիկա էին այցելել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, զրուցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կիրառած ուժի հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել 240 մարդ, որից 80-ը ոստիկան, 2 հոգի կորցրել է աչքը, ևս 6-ի աչքը հաջողվել է փրկել: Վիրավորվածների շարքում եղել է նաև 31 լրագրող:

aliq.ge

Ավելին
Back to top button