ՄիջազգայինՆորություններ

Ինչպե՞ս կարող է Թուրքիան խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցներից

Չնայած թուրքական մամուլի պնդմամբ՝ Ճանպոնիայում կայացած  Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը ընդհանուր առմամբ անցել է դրական մթնոլորտում, այնուամենայնիվ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ: Պատճառը Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը ասել է, որ Թուրքիայի S-400-ների մատակարարման դեպքում Անկարան դուրս կթողնվի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։

«Եթե Թուրքիային փոխանցվի այդ համակարգերը, ապա բացասական հետևանքներ են լինելու»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։

Պենտագոնի ռազմաօդային ուժերի հրմանատարության խոսնակ Մայք Էնդրյուսն էլ հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի և F-35-ների առկայությունը Թուրքիայում անհամատեղելի են։

Հետաքրքրական է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցերով փորձագետ Աարոն Ստեյնի կարծիքը։ Նա հայտնել է, որ Թուրքիան կարող է խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե Անկարան ԱՄՆ-ից գնի ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգերը։ Նրա կարծիքով այդ գործարքը կարող է որոշ չափով մեղմել իրադրությունը։  Եթե այդ գործարքը կայանա, ապա Թրամփը կարող է կոնգրեսին համոզել հետ կանգնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունից։

ermenihaber.am

Ավելին
Back to top button