ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններՏնտեսական

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը գնաճի պարագայում առոչինչ է դառնում. տնտեսագետ

«Տեսանելի արդյունքներ չեմ տեսնում, դրանք պարզապես չկան»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում, անդրադառնալով կառավարության  սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքեորվ՝ սա և մասնագետների, և բնակչության կարծիքն է: Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու նախագծին, նշեց՝ դա մակերեսային մոտեցում է և համալիր մոտեցման կտրվածքով առոչինչ է:

«ՀՀ-ում պետք են արմատական, խորը տնտեսական փոփոխություններ, որոնք պետք է բերեն սոցիալական փոփոխությունների»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում այս մակերեսային մոտեցումը դեռևս ոչինչ չի նշանակում, հատկապես, որ գնաճի պարագայում այն առոչինչ է դառնում. «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ըստ էության, չի բերում գնողունակության բարձրացման, որովհետև սա մարվում է հենց գնաճի պայմաններում»:

Տնտեսագետի խոսքերով՝ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը ֆիքսվում է 2,8 տոկոս, կարծես թե մենք գտնվում ենք թույլատրելիի սահմաններում, բայց միևնույն ժամանակ առաջին անհրաժեշտության սննդամթերքների գները ահավոր աճել են:

Անդրադառնալով սպասվող ներդրումներին, տնտեսագետն ասաց. «Ներդումները տնտեսագիտության այն տիրույթն են, որոնք հղի են բազմաթիվ ռիսկերով: 2018 թվականի առաջին եռամսյակում մեր ուղղակի օտարերկրյա ներդրումների հանրագումարը 95 մլն դոլար է եղել, 2019 թվականի առաջին եռամսյակի ներդումները՝ 38 մլն, գրեթե 3 անգամ պակաս»:

Ավելին
Back to top button