ՄիջազգայինՆորություններ

Զոհերից 7-ը 1-ին կարգի կապիտան են եղել, 2-ը՝ Ռուսաստանի հերոս. Շոյգուն զեկուցել է Պուտինին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է սուզանավերից մեկում առաջացած հրդեհի եւ 14 սուզանավորդների մահվան մասին, հայտնում է kommersant.ru-ն:

Շոյգուն հայտնել է, որ Բարենցի ծովի տարածքային ջրերում գիտահետազոտական ստորջրյա ապարատում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 14 նավաստի: Նրանք մահացել են այրվող նյութերից առաջացած թունավորումից:

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ զոհերից 7-ը 1-ին կարգի կապիտան են եղել, 2-ը՝ Ռուսաստանի հերոս:

Պուտինը հանձնարարել է մանրակրկիտ կերպով քննություն անցկացնել եւ պարզել հրդեհի պատճառները, նաեւ Շոյգուին հրահանգել է մեկնել Սևերոմորսկ, որի ռազմական նավահանգիստ է տեղափոխվել սուզանավը:

Հարուցվել է քրեական գործ, քննության ընթացքին հետեւում է ՌԴ ռազմական նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը:

 

 

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button