ՆորություններՍպորտ
Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբ։
Ակումբի պաշտոնական կայքում հայտարարության մեջ ասված է հետևյալը․
««ԱԵԼ Լիմասոլ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնության է հասել ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ տեղափոխության հարցում։
Ողջունում ենք Գևորգին մեր ընտանիքում և նրան հաջողություններ ենք մաղթում մեր մարզաշապիկով»։
Գևորգ Ղազարյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Կիպրոսի ավարտված առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլ» զբաղեցրել է երրորդ տեղը վաստակած 45 միավորով՝ առաջատար ԱՊՈԷԼ-ին զիջելով ընդամենը 4 միավորով։