ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ձեր 70 % մեծամասնությունը ձեզ հալալ լինի, բայց դա զոռբայության համար չէ, դա ռեֆորմ անելու համար է». Մ. Նահապետյան

«Բնականաբար, չեմ կարծում, որ դրան վատ վերաբերել հնարավոր կլինի, որովհետև հեղափոխությունը ձևավորել էր սպասումներ հանրության լայն շրջանակների մոտ, հատկապես սոցիալապես խոցելիների մոտ, ովքեր սպասում էին ակնթարթային փոփոխությունների: Մեկ տարուց ավելի է այդ մարդկանց ասվել է՝ սպասեք տնտեսությունը կզարգանա ու դուք կզգաք, և, իհարկե, կարիքը կար այդ մարդկանց մոտ դրական սպասումները պահպանելու»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց  «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացվեց 68 հազար դրամի:

Միքայել Նահապետյանի խոսքերով՝ չի կարելի չողջունել այս նախաձեռնությունը, որովհետև իսկապես նվազագույն աշխատավարձը ստացող  մարդկանց համար մոտ 14 հազար դրամի ավելացումը ռեալ սոցիալական խնդիր  է լուծում, բայց սրա հետ մեկտեղ դա տնտեսության մեջ շրջադարձային փոփոխություն չէ:

Անդրադառնալով հարկային նոր օրենսգրքին, բանախոսն այն համարեց աննպատակ: «Եթե դիտարկենք տնտեսական հեղափոխության, թավշյա հեղափոխության ձևավորած սպասելիքների համատեքստում, սա ընդհանրապես այդ նպատակներին հակասող հարկային օրենսգիրք է»:

 

Ավելին
Back to top button