Նորություններ

«Դրածոներով չէ, որ պետք է առաջնորդվենք որևէ ոլորտում, այդ թվում՝ ՍԴ-ում». Վ. Հարությունյան

Կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունն իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իրավական տեսանկյունից հիմնավորված և բովանդակալից է համարում։ Ըստ բանախոսի՝ մեր ամբողջ դատական համակարգը, ներառյալ ՍԴ-ն տվյալ կազմով և որակով, չպետք է շարունակի գոյություն ունենալ:

«Ըստ էության, նամակն արտահայտում է իրերի իրական դրությունը: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը, ՍԴ-ն մասնավորապես, տարիներ շարունակ  չի ունեցել այն հեղինակությունը, այն վստահությունը, որը պետք է ունենար»:

Իրավապաշտպանը համակարծիք է Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ն ճգնաժամային իրավիճակում է: Ըստ Հարությունյանի՝ կարճ ժամանակում կգտնվեն տրամաբանական լուծումներ, այնպիսիք, որոնք չեն լինի միջանկյալ, նաև այնպիսի սահմանադրական դատարան կլինի, որը վստահություն կներշնչի, հարգանքի կարժանանա և որի վճիռները կլինեն անբեկանելի:

«Հրայր Թովմասյանը դրածո է, և եթե մենք պետք է ընդունենք, որ մեր ՍԴ-ն պետք է գլխավորի դրածոն, այդ դեպքում կարող ենք ասել, որ նաև նա կարող է լինել: Ես կարծում եմ, որ դրածոներով չէ, որ պետք է առաջնորդվենք որևէ ոլորտում, այդ թվում՝ ՍԴ-ում»,-հավելեց իրավապաշտպանը:

Ավելին
Back to top button